Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 22։00-ից կսկսի քննել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը։
Այս մասին Armenia Today-ին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Նիստը լինելու է դռնբաց, հայտնել են գերատեսչությունից։
«Հանրապետություն» կուսակցության անդամները հունիսի 5-ին դիմում են հանձնել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին չեղյալ հայտարարելու պահանջով։ Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցության անդամներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ «Ուժեղ Հայաստան», իբր, արտերկրից ստիպողաբար ՀՀ է տեղափոում ընտրազանգվածի՝ իրենց օգտին քվեարկելու համար։
