ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ԿԸՀ-ից։
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։