Դպրոցի ուսուցիչներին պարտադրել են մասնակցել ՔՊ-ի հավաքին. Միասնության թևեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թեւեր»։

Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։

Եթե նման դեպքերի եք բախվել, խնդրում ենք տեղեկացնել մեզ։

Leave a Comment