Բացահայտվել և կանխվել է ընտրակաշառքի այնպիսի սխեմա, որում ներգրավված են եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ


Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն:


 


4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:


 


Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:


 


Մանրամասները՝ տեսանյութում:


 



 


Հակակոռուպցիոն կոմիտե


 


 


 


 




 

Leave a Comment