Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր և Դաշտաքար բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է գազատար, ինչի պատճառով հունիսի 5-ին ժամը 14։00-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի մի հատվածի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 20:00։

Leave a Comment