Արմեն Ադամյանը նշանակվել է ՀԿ՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հունիսի 4-ի հրամանով Արմեն Ադամյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար՝ ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հրամանն ընդունվել է՝ հիմք ընդունելով Ա․ Ադամյանի՝ 2026 թվականի դիմումը և ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 7-րդ կետով, 14–րդ հոդվածի, 20-րդ հոդվածի 2-րդ մասերով և

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Փաշոյի Ադամյանին 2026 թվականի հունիսի 05-ից նշանակել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար՝ ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի։

Ա․ Ադամյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

Leave a Comment