Կոտայքի մարզում բախվել են «Opel»-ն ու «SHACMAN» բեռնատարը. կա տուժած

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Հ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 69-ամյա Սերգեյ Ջ.-ի վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment