
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ պատգամավորի երեք թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։
Միջնորդությունը ԿԸՀ է ուղարկել գլխավոր Դատախազությունը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար, “Մայր Հայաստան” շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: