Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին առնչվող հարցեր։

Հատուկ անդրադարձ է կատարվել երկու երկրների հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցության ու գործընկերության հետագա խորացման կարևորությանը։ Հանդիպման ավարտին Գելաձեն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով մեկնել Վրաստան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment