ԿԸՀ նախագահ. Պայքարը թեժ է, սակայն արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են

ԿԸՀ նախագահ. Պայքարը թեժ է, սակայն արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են

5 հունիսի 2026 – 12:25 AMT

PanARMENIAN.Net – Նախընտրական պայքարը թեժ է, սակայն արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա նշել է, որ ԿԸՀ-ի գործունեությունը նախընտրական քարոզչության փուլում կենտրոնացած է եղել երկու հիմնական ուղղության վրա՝ ընտրությունների կազմակերպչական աշխատանքների իրականացում և քարոզարշավի ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու թերություններին արձագանքում, հայտնում է Արմենպրեսը:

«Քարոզարշավին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Բոլորն ակտիվորեն օգտագործում են քարոզչական գործիքները, խոսույթը բավականին սուր է, պայքարը՝ թեժ, սակայն այս պայմաններում արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են»,- ասել է ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ առավել հաճախ արձանագրվող խախտումները կապված են եղել քարոզչական պաստառների՝ դրա համար չնախատեսված վայրերում փակցվելու հետ։ Հովակիմյանը նշել է, որ նախորդ ընտրական գործընթացների համեմատ նման դեպքերի թիվը նվազել է, սակայն դրանք դեռևս շարունակել են արձանագրվել։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման

Leave a Comment