Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ

Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ

Եթե խոսքը ԵԱՏՄ օրենսդրության մասին է, ապա այն ներկայումս չի նախատեսում որևէ պետության բացառում կամ ԵԱՏՄ անդամի մասնակցության կասեցում միության աշխատանքներին։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։ 

«Սա այն հարցն է, որը պետք է դիտարկել զուտ իրավական տեսանկյունից, քանի որ այսօր մենք բախվում ենք որոշակի իրավական հակամարտության, և այն պետք է լուծվի։ Դրան նույնպես պետք է մոտենալ հանգիստ. մենք կաշխատենք հանգիստ։ Ի դեպ, կարծում եմ, որ հայերը նույնպես կմասնակցեն այս աշխատանքին, քանի որ նրանք՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, նույնպես հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրության մեջ կան որոշ բացթողումներ, որոնք պետք է լրացվեն։ Սա նորմալ աշխատանքային իրավիճակ է»,- ասել է նա։

Օվերչուկը սակայն մտահոգված է Հայաստանի ԵՄ-ի ուղղությամբ շատ արագ շարժմամբ, որը, իր կարծիքով, կարող է զգալի վնաս հասցնել Հայաստանին։

«Եվրասիական միությանը և մեր երկրների բիզնեսներին, որոնք ներկայումս գտնվում են անորոշության մեջ. ի՞նչ անել։ Սա է ամբողջ հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է մոտենալ աշխատանքային ձևով»,- հավելել է նա։

Հարցին, թե ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության սառեցման որոշակի մեխանիզմներ կարող են քննարկվել, ՌԴ փոխվարչապետը բացասական է պատասխանել՝ նեշով, որ խոսքը հաշվետվության մասին, որը պետք է ներկայացվի մինչև դեկտեմբեր։

Leave a Comment