Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հունիսի 8-9-ը պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի գրասենյակի խոսնակի հայտարարությանը։
«Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հունիսի 8-9-ը պետական այցով կմեկնի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն», – հայտարարել է գրասենյակը։
Առաջիկա այցի լրացուցիչ մանրամասները և օրակարգը դեռևս չեն հրապարակվել։