Լևանդովսկին նոր ակումբ է ընտրել

Լեհաստանի ազգային հավաքականի 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համաձայնության է եկել թուրքական «Ֆեներբախչեի» հետ՝ անձնական պայմանագրի կետերի շուրջ։

​Ինչպես հաղորդում է լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն, ակումբի նախագահի թեկնածու Հաքան Սաֆին սկզբունքային համաձայնության է հասել լեհ ֆուտբոլիստի հետ։ Սպասվում է, որ Լևանդովսկին կստորագրի «2+1» ձևաչափով պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 15 միլիոն եվրո, իսկ անհատական բարձր ցուցանիշների համար կնախատեսվեն նաև հավելյալ բոնուսներ։

​Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, և կատալոնական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

​Նախորդ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ աչքի ընկնելով 19 գոլով և 4 արդյունավետ փոխանցմամբ։

Leave a Comment