Այդ քաղցր ձայնը

Այդ քաղցր ձայնը

05.06.2026 | 00:02

Ես խոսում եմ շատ մեղմ:

Լսեք Իմ ձայնը: Աշխարհի ձայներին ականջալուր մի եղեք. լսեք միայն Աստվածային քաղցր ձայնը:

Լսեք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի: Լսեք, և ձեր տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն:

Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ:

Հանգստություն ու մեղմություն բերող այդ քաղցր ձայնը կամոքի ու կբժշկի ձեր վերքերը և զորություն կտա ձեզ, իսկ այնուհետև ձեր պարտքը պիտի լինի թույլ տալ, որ ձեր ուժը դառնա Իմ ուժը:

Մարդու աննշան ուժը լավ է` Իմ ուժի գրանիտի կողքին:

Դուք Իմ ուշադրության կենտրոնում եք:

Երբեք մի մտածեք, որ թողնված եք աշխարհի քմայքին: Իմ հրեշտակները գիշեր ու ցերեկ պահպանում են ձեզ, որպեսզի ոչինչ չկարողանա ձեզ վնաս պատճառել:

Դուք մեծ երախտագիտությամբ կլցվեք նրանց հանդեպ, եթե գիտենաք, թե ձեզ ուղղված չարության ու նեղության ինչպիսի նետեր են հեռացնում նրանք ձեզնից:

Մեկնաբանություններ

Leave a Comment