Գերագույն դավաճանի գործերը այնքան լավ չեն, որքան նա ցույց է տալիս. Ռուբեն Մելիքյան



Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Քիչ առաջ վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղիղ եթերով հանձնարարեց իր սատելլիտ արամ սարգսյանին՝ դիմելու ԿԸՀ՝ չեղարկելու «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի գրանցումը։

Սա մի բան է նշանակում՝ գերագույն դավաճանի գործերը այնքան լավ չեն, որքան նա ցույց է տալիս։ Չէ՞ որ նա բոլորիցս լավ գիտի «գետնի վրա» իրավիճակը։

Սա նշանակելու է ընտրությունների բացարձակ դելեգիտիմացիա, սա նշանակելու է իշխանության ուղիղ ուզուրպացիա։

Հայաստանի քաղաքացիները պետք է վճռականորեն խափանեն իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը փաստացի խլելու այս բացահայտ պետական հանցագործությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment