Ընտրությունները կեղծված են և դա հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների շնորհն է. փաստաբան

«Իրավապահ համակարգը նույն դիալոգի մեջ է. մի կողմում երկրի վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ և խուլիգանական վարքագիծ է դրսևորում, իրավապահները դրան չեն արձագանքում, բայց նույն իրավապահները շատ ավելի մեղմ խոսքի կամ կոշտ քննադատության համար  կարող են մարդուն կալանավորել»,-  ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա ընդգծեց, որ 2026 թվականի ընտրությունները կեղծված են և դա հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեների շնորհն է։

«Այս կառույցները շուրջ 2 ամիս, նաև նախքան նախընտրական շրջանը, ակնհայտորեն լծված են քաղաքական քարոզչությանը։ Չեմ խոսում գործերի որակի, իրենց հրապարակած տվյալների  արժանահավատության մասին, հանցագործություններ կան, թե չկան»,- ասաց Խուդոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

Leave a Comment