Բանավեճին վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ձեռք է բերել 300 մլն դոլարի գույք, նրա դեմ դատական գործ է հարուցվել։ Հեռուստաբանավեճի ժամանակ վարչապետը կոչ արեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին բացատրել, թե ինչպես և ինչու է «300 միլիոն գողացել ժողովրդից».
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց․ 300 մլն դոլարի գույք է ապօրինի ձեռք բերել, այսինքն՝ թալանված է ժողովրդից։ Թող գա էստեղ ու պատասխանի։ Առյուծներից է խոսում, թող գա տեսնենք՝ ով է կատուն և ով է առյուծը»,– նշել է նա:
Տեսանյութը՝ հղմամբ: