Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելը և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը շարունակում են փոխանակվել հարվածներով՝ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրին, հինգշաբթի հաղորդել է The New York Times-ը։

«Իսրայելը և «Հեզբոլլահ»-ի զինյալները հարվածներ են փոխանակել Թրամփի վարչակազմի կողմից երկու երկրների միջև նոր հրադադարի համաձայնագրի կնքումից մի քանի ժամ անց», – ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել էր , որ համաձայն չէ Իսրայելի և Լիբանանի իշխանությունների միջև կնքված հրադադարի պայմանների հետ։

«Մենք որևէ պարտավորություն չենք ստանձնել դադարեցնել դիմադրությունը, քանի դեռ շարունակվում է օկուպացիան», – հինգշաբթի օրը հայտարարել է խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը։

Նա բացատրել է, որ պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։

Leave a Comment