Նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չի լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խոսքը Անկախության հռչակագրի հեռացման մասին չէ, այլ նոր Սահմանադրության բովանդակության՝ այն մասին, թե ինչ պետք է ներառվի դրանում և ինչ՝ ոչ։

«Անկախության հռչակագրի հետ կապված ես ասել եմ, ժողովուրդ, իմ քաղաքական որոշումն է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, և եթե ժողովուրդը համաձայն չի, ես ասել եմ, ժողովուրդ ջան, հեղափոխություն արեք և ինձ հեռացրեք:

Քանի դեռ դուք չեք հեռացրել ինձ իշխանությունից, ես առաջնորդվում եմ այս տրամաբանությամբ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, և հիմա մենք ունենք նոր Սահմանադրության օրակարգ և ասում ենք, որ այնտեղ Անկախության հռչակագրին հղում լինել չի կարող»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Leave a Comment