
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ընդամենը մեկ խնդրանք ունի Երևանին՝ հնարավորինս արագ կազմակերպել հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մնալու հարցով։ Այս մասին ՌԴ ղեկավարը նշել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանն ընդամենը մեկ խնդրանք ունի Հայաստանին՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵՄ-ի վերաբերյալ»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու: