ՌԴ-ն խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում»,-նշել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ժամանակին հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը պնդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: