Կոտայքի մարզում բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն

Հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  18։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ  ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունու զորամասի դիմաց, բախվել են 40-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 51-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment