Տարեկան 60 հազար աշխատատեղ․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքը

«Ոտքի վրա» շարքի այս թողարկմանը զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ի՞նչ է առաջարկում այս քաղաքական ուժը երիտասարդներին։

Քննարկված թեմաներն են՝

  • 300 հազար նոր աշխատատեղի ծրագիրը,
  •  մասնագիտական և արդյունաբերական զբաղվածությունը,
  •  կրթության բովանդակային փոփոխությունները և համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին,
  •  ակադեմիական քաղաք ծրագրի վերաբերյալ իրենց մոտեցումը,
  •  երիտասարդների բնակապահովման ծրագրերը,
  •  բազմազավակ ընտանիքների աջակցության մեխանիզմները։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավոր է անցում կատարել գործնականում անվճար բարձրագույն կրթության համակարգի։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը այդ ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել շուրջ 300 հազար նոր աշխատատեղ, որոնց զգալի մասը՝ արդյունաբերության ոլորտում։ Թեկնածուի կարծիքով՝ կրթական համակարգը պետք է սերտորեն կապված լինի տնտեսության պահանջների հետ, որպեսզի բուհն ավարտելուց հետո երիտասարդները հնարավորինս արագ կարողանան աշխատանք գտնել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment