Մենք նաև տեսնում ենք, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ ժամանում են արտերկրից՝ մասնակցելու ընտրություններին, ինչի իրավունքն ունեն, սակայն նրանցից շատերը հաջորդ օրն իսկ լքելու են Հայաստանը։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Սրա լուծումը մեկն է․ ՀՀ-ում ապրող քաղաքացիները պետք է իրենց զանգվածային մասնակցությամբ, ըստ էության, որոշեն մեր երկրի ապագան, և ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք հիմնականում չեն բնակվում ՀՀ-ում։
Նրանցից շատերին կաշառել են, ճնշումներ են գործադրել, որպեսզի գան ու ընտրեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից որևէ մեկին»,- ասել է Թորոսյանը։