Թեհրանը պլանավորում է նավերից վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելիս մատուցված ծառայությունների, այլ ոչ թե բուն տարանցման համար, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Գարիբ Աբադին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում վճար գանձել անցման կամ տարանցման իրավունքների համար, բայց մենք ցանկանում ենք վճար գանձել Օմանի հետ համատեղ մատուցվող ծառայությունների համար: Սա ներառում է նավիգացիոն և փրկարարական, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության, շրջակա միջավայրի մաքրման ծառայությունները», – ասել է նա իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Դիվանագետը շեշտել է, որ սա չի հակասում միջազգային իրավունքին։