Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիան» բացարձակ առաջատարներն են աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների քանակով։
«Մանչեսթեր Սիթիի» կազմից աշխարհի գլխավոր ստուգատեսին կմասնակցի աննախադեպ թվով՝ 19 ֆուտբոլիստ։ Մյունխենյան թիմը այս ցուցանիշով զիջում է ընդամենը մեկ խաղացողով և առաջնությանը կուղարկի 18 ֆուտբոլիստի։
Առաջատարների եռյակը եզրափակում են Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակչի մասնակիցները՝ ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը», որոնք աշխարհի առաջնությունում կունենան 16-ական ներկայացուցիչ։
ԱԱ-2026-ի հայտացուցակներում ամենաշատ ֆուտբոլիստներ ունեցող ակումբների ամբողջական ցանկը․
«Մանչեսթեր Սիթի» – 19
«Բավարիա» – 18
ՊՍԺ, «Արսենալ» – 16
«Բարսելոնա» – 15
«Ատլետիկո Մադրիդ», «Ալ-Հիլալ», «Քրիստալ Փելաս», «Մանչեսթեր Յունայթեդ» – 12
«Բորուսիա Դորտմունդ», «Լիվերպուլ», «Գալաթասարայ» – 11
«Սլավիա Պրահա», «Միլան», ՊՍՎ, «Ռեալ Մադրիդ», «Ֆեներբախչե» – 10
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։