Անչելոտի կրտսերը տեղափոխվեց Ֆրանսիա

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, մարզչական կարիերան կշարունակի Ֆրանսիայում։

«Լիլը» պաշտոնապես հայտարարել է 36-ամյա մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

​Նախկինում Դավիդե Անչելոտին երկար ժամանակ ընդգրկված է եղել հոր մարզչական շտաբում։ Որպես անկախ գլխավոր մարզիչ՝ նա աշխատելու փորձ ունի միայն բրազիլական «Բոտաֆոգոյում», որը ղեկավարել է 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Լիլը» գրավել է երրորդ տեղը՝ ուղղակիորեն նվաճելով Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ Չնայած այս արդյունքին՝ օրեր առաջ ակումբը որոշեց հեռացնել նախկին գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոյին, որը թիմի հետ աշխատել էր վերջին երկու մրցաշրջաններում։

Leave a Comment