
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը:
Դատարանի որոշմամբ՝ տնային կալանքի ընթացքում Սրբազանին արգելվել է շփվել սույն քրեական գործով անցնող այլ անձանց և մեղադրյալների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունից արդեն արձագանքել են դատարանի այս որոշմանը՝ հայտնելով, որ դատական ակտը պաշտոնապես ստանալուց հետո սահմանված կարգով վճռաբեկ բողոք կներկայացվի:
Բագրատ Գալստանյանը կալանավորվել էր հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները մեղադրվում են Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթում պլանավորելու մեջ: Պաշտպանական կողմը և շարժման անդամները հերքում են մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական հետապնդում: