Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի – armeniatoday.am

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել իշխանության յուրացման փորձի գործով մեղադրվող արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով երկամսյա տնային կալանքի։

Դատարանն այս ակտով մասնակիորեն բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: 

Նրան արգելվել է շփում ունենալ տվյալ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների հետ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, իր հերթին Գալստանյանին թույլատրել է հունիսի 7-ին մեկնել Իջևան՝ քվեարկությանը մասնակցելու համար։

«Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը (Վազգեն Գալստանյան) իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր 2025 թվականի ամռանը։ Քննչական կոմիտեն նրան և նրա մի շարք կողմնակիցներին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստությունը, զանգվածային անկարգությունների կազմակերպումն ու ահաբեկչությունը։ Բագրատ Սրբազանը և նրա կողմնակիցները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետապնդումը քաղաքական բնույթի է։

Leave a Comment