Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց

Վերաքննիչ դատարանը ՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահութրամբ, Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի։

Դատարանը թույլատրեց, որ Բագրատ սրբազանը ինքնուրույն, առանց իրավապահների ուղեկցության, գնա Իջևան և մասնակցի ընտրությանը: Տրվեց 7 ժամ ժամանակ

Նշենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևսերեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։

Leave a Comment