
armtimes.com Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացվե են հայկական արտադրության ցուցանմուշներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել արտադրատեսականուն։
«Եռամյա պայմանագրով որոշակի հասունության հասած նախագծերը ֆինանսավորում ենք՝ զարգանալու համար»,- ասել է Փաշինյանը։
Ցուցահանդեսի ներկաները վարչապետին շնորհակալություն են հայտնել երկրում, հատկապես այս ոլորտում կատարվող փոփոխությունների և ձեռքբերումների համար։
«Ուզում եմ ասել՝ մեծ-մեծ շնորհակալություն էս ամեն ինչի համար, մինչև արցունքներս հուզված եմ»,- ասել է նրանցից մեկը։
Վարչապետը նաև ծանոթացել է 155 մմ արկերի արտադրությանն ու եղել այդ տաղավարում ևս։
«Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, նախ ով չի վաճառելու, այլ մենք ենք վաճառելու»,- նկատել է վարչապետը։
