Iravaban.net-ը տեղեկանում է, որ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը, որը նպատակ ունի քաղաքացիներին, կազմակերպություններին և պետական մարմիններին տրամադրել անձնական տվյալների պաշտպանության ոլորտին վերաբերող ամբողջական, արդիական և մատչելի տեղեկատվություն։
Կայքում ներկայացված են գործակալության գործունեությունը, պատմությունը, կառուցվածքը, լիազորությունները, օրենսդրական և մեթոդական նյութերը, հրապարակումները, ինչպես նաև առկա է հնարավորություն քաղաքացիների կողմից դիմումներ և հարցումներ ներկայացնելու համար։