Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան – armeniatoday.am

Իրավապահները խուզարկում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության Գյումրիի ՀՅԴ գրասենյակը և նրանց անդամների բնակարանները, հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խուզարկությունները որակել է «ապօրինի»՝ նշելով, որ դրանց նպատակն ԱԺ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր շտաբների բնականոն գործունեությունը խաթարելն է։

«Գործողությունները ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու վարչախմբի հուսահատ քայլերն են»,- հավելել է նա։

Ավելի ուշ քննիչները դուրս են եկել ՀՅԴ Գյումրիի գրասենյակից։ Ըստ տեսանյութի՝ առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր։

Վաղ առավոտից Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն առնչվող 50-ից ավելի հասցեում։ ԶԼՄ-ները չէին բացառել ձերբակալությունները։

Հայաստանում խորհրդարանական ընրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։

Թարմացված է՝ 4.05.2026 | 12։57

Leave a Comment