ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԻՆԻՍԻ)․ Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել ցանքատարածությունները, գողթեցիները փակել են Գեղարդ տանող ճանապարհը. «Փաստ»

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օր
Ղազախստան՝ Պետական խորհրդանիշների օր
Մոլդովա՝ Բանկային աշխատողների օր
ԱՄՆ՝ Ընտանիքի օր
Էստոնիա՝ Դրոշի օր
Ֆինլանդիա՝ Պաշտպանական ուժերի օր

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1679 – Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ։

1905 – Ծնվել է մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։

1906 – Ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Իվան Կնունյանցը։

1913 – Կ. Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացրել է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը։ Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ։

1918 – Հայ-թուրքական պատերազմի արդյունքում հայկական ուժերի պարտությունից հետո կնքվել է Բաթումի պայմանագիրը։

1919 – Ադրբեջանցիները մեծացրել են իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղում՝ նպատակ ունենալով գրավել Շուշին, սակայն անգլիացիները չեն թույլատրել դա իրականացնել։

1921 – Որոշվել է Լեռնային Ղարաբաղը միացնել ՀԽՍՀ-ին։

1925 – Տպագրվել է «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը։

2008 – Գագիկ Խաչատրյանը նշանակվել է կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ։

2010 – Մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։

2010 – Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։

2016 – Գողթեցիները վաղ առավոտից փակել են Գեղարդ տանող ճանապարհը։

2019 – Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները, իսկ Լոռու մարզում վնասել է մեքենաներ։

2019 – Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը։

ԱՇԽԱՐՀ

1039 – Հենրիխ III-ը թագադրվել է Գերմանիայի թագավոր։

1391 – Սևիլիայում հակահրեական ջարդերի հետևանքով սպանվել է 4000 հրեա։

1716 – Առաջին անգամ Լուիզիանա են բերվել աֆրիկացի ստրուկներ։

1798 – Ծնվել է իտալացի գրող, քաղաքական գործիչ և ավանտյուրիստ Ջովանի Ջակոմո Կազանովան։

1859 – Մաջենտայում ֆրանսիացիները ջախջախել են ավստրիական բանակը՝ նպաստելով Իտալիայի միավորմանը։

1867 – Ծնվել է ֆինն քաղաքական գործիչ և հետագա նախագահ Կարլ Գուստավ Մաններհեյմը։

1878 – Թուրքիան Մեծ Բրիտանիային է հանձնել Կիպրոսի կառավարումը։

1896 – Փորձարկվել է Ֆորդի ստեղծած առաջին ավտոմեքենան։

1917 – Կոլումբիայի համալսարանում առաջին անգամ հանձնվել է Պուլիտցերյան մրցանակը։

1918 – Գերմանացիները Լիտվան հռչակել են թագավորություն։

1925 – Հիմնադրվել է «Կրայսլեր» կոնցեռնը։

1934 – Վախճանվել է Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրին։

1950 – Հարավային Աֆրիկայում հաստատվել է ապարտեիդի ռեժիմը։

1959 – Կուբայում պետականացվել են ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները։

1975 – Ծնվել է ամերիկացի դերասանուհի Angelina Jolie։

1977 – Ներկայացվել է ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագիծը։

1989 – Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը։

1989 – Ռուսաստանի Աշի և Ուլու-Տելյակ կայարանների միջև տեղի է ունեցել խոշոր երկաթուղային վթար։

2002 – Հայտնաբերվել է Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը։

2019 – Մեխիկոյում դպրոցներում ներդրվել է «չեզոք» համազգեստ, որը թույլ է տվել տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ։

Leave a Comment