ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշումը լրամշակվել է։
Արդյունքում, արտահանման խթանման նպատակով պետական օժանդակությունն այսուհետ կտրամադրվի ոչ միայն արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին, այլև գյուղատնտեսության ոլորտին՝ մասնավորապես մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող տնտեսություններին։
Փոփոխությունների նպատակն է աջակցել Հայաստանում աճեցված մշակաբույսերի արտահանմանը դեպի թիրախային շուկաներ, բարձրացնել դրանց մրցունակությունը և նպաստել ոլորտի կայուն զարգացմանը։
Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտադրողների կողմից հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ կխթանվի մաքսատուրքերի փոխհատուցման մեխանիզմի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։