Սամվել Սամվելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հրաման է ստորագրել, որով Սամվել Սամվելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Որոշման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական ինչպես նաև մասնավոր ոլորտում  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սևադայի Սամվելյանը 2026 թվականի հունիսի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։

Հրամանն ընդունվել է ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով։ Հիմք է ընդունվել նաև Սամվել Սամվելյանի դիմումը։

Leave a Comment