Կառավարությունը հաստատեց «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։

Ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝ այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։

Leave a Comment