Կառավարությունը փոխհատուցում կտա պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին այս ամվա ընթացքում

Կառավարությունն այսօր նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրել այս ամսվա ընթացքում։

Ըստ այս որոշման, եթե արտահանողները կարողանան պտուղբանջարեղենն ու ծաղիկները այլ շուկաներ հասցնել, յուրաքանչյուր կիլիգրամի համար փոխհատուցում կստանան հետևալ չափերով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ,
լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ,
պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ։

Այն, որ հրատապ է հարցի քննարկումը, ցույց է տալիս նաև նախագծի կառուցվածքը։ Առայժմ բյուջեում փոփոխություններ չեն արվում։ Էկոնիմիկայի նախարարությանը գումար կտրամադրեն մեկ ամսվա ընթացքում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ տեղեկացրեց, որ առաջիկայում նաև մրգեր արտահանողներին աջկցելու որոշում կկայացնեն։ Գործադիրի գնահատմամբ այս ամսվա համար փոխհատուցման ընդհանուր ծավալը 1.9 միլիարդ դրամ կկազմի՝ ավելի քան 5 միլիոն դոլար:

Leave a Comment