Ռուսաստանից Հայաստան ցորեն, գարի և պարարտանյութ կուղարկվի Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը։
«Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ վագոններն այսօր կուղարկվեն Բալաջարի կայարանից։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ բեռների ժամանման ժամկետների մասին, չեն հաղորդվում»,- ասվում է հոդվածում։