Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Կանադան և Ադրբեջանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կանադական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախարար Անանդը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

«Նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ ներառյալ առկա չլուծված խնդիրների կարգավորումը»,- նշված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment