10:00 Լուրերը մեկ տողով. Ովքեր կստանան բարձր աշխատավարձ, ինչու է Մոսկվան նախազգուշացնում Երևանին և ինչ է տեղի ունեցել Քուվեյթում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը հունիսից կբարձրանան 20 տոկոսով։

· Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում էլեկտրաէներգիայի գների աճն անխուսափելի կլինի։

· Ըստ վիճակագրության՝ երեք ամսում ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսաստան։

· ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ ռուսական զբոսաշրջության հոսքի կրճատման պատճառով Հայաստանի կորուստները կարող են հասնել մինչև 1,5 մլրդ դոլարի։

· ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը հեշտությամբ կհրաժարվի Հայաստանի հետ պայմանավորվածություններից, երբ փոխվեն իր շահերը։

· ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Իրանի դեմ հարվածներ հասցնելու հարցում Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին:

· Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջնորդությամբ համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ։

· Քուվեյթի միջազգային օդանավակայանին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհ և տասնյակ վիրավորներ կան։

Leave a Comment