ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

Իշխանության օրակարագում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցն է, գրել է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Կայքի աղբյուրը չի բացառել դաշինքի առաջին համարի՝ Նարեկ Կարապետյանի ձերբակալությունը, միևնույն ժամանակ նշել, որ մտադիր են ձերբակալել «Ուժեղ Հայաստանի» հիմնական ներկայացուցիչներին։

Ավելի ուշ կայքը տեղեկություններ է ստացել, որ իրավապահներն այդ նպատակով գործողություններ են սկսել 4 մարզում` Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում: Ըստ աղբյուրի՝ գործողություններն առնչվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող գործին։

«Փաստինֆո»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հավելել է նաև, որ իշխանություններն այս քայլերին որոշել են դիմել՝ «Ուժեղ Հայաստանի»՝ հունիսի 3-ի մեծաթիվ հանրահավաքից հետո, ինչն անհանգստություն է առաջացրել նրանց մոտ։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտարարել է, որ ավելի քան 50 հասցեում իրականացվում են խուզարկություններ։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի գարռումից նաև պարզ է դառնում, որ  գործողություններն Ալեքսանյանին վերագրվող գործով են։

Ալեեքսանյանին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Ըստ ՔԿ-ի վարկածի՝ Ալեքսանյանը, հանդիսանալով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավարը, աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ «ձևական» բնույթով։

«Փաստինֆոն» այսօր ավելի ուշ հավելել է, որ խուզարկություններ կատարվում են նաև օրինական ձևակերպված աշխատակիցների բնակարաններում, թեև «Մեր ձեևով»-ը նաև հարկեր է վճարել նրանց աշխատավարձեր վճարելիս:

Leave a Comment