Երեք զոհ Ղրիմում՝ ուկրաինական հարվածներից հետո

Ուկրաինան հարվածել է Ղրիմի խոշորագույն Սիմֆերոպոլ և Սեվաստոպոլ քաղաքներին, Reuters-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել են Կրեմլի կողմից նշանակված շրջանային պաշտոնյաները։

Ղրիմի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսիոնովի խոսքով՝ ուկրաինական ուժերը հարվածել են Սիմֆերոպոլի ոչ բնակելի հատվածին, որի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ յոթ մարդ։

Նավահանգստային Սեվաստոպոլ քաղաքի՝ ՌԴ-ի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ հայտնել է, որ հակօդային պաշտպանության ստորաբաժանումներն ավելի քան 20 ուկրաինական անօդաչու են խոցել։

Տուժածների մասին Ռազվոժաևը տեղեկություններ չի փոխանցել, սակայն նշել է, որ որոշ շինություններ վնասներ են կրել ԱԹՍ բեկորներից։

Հունիսի 2-ին ուկրաինական խոշոր քաղաքների վրա ռուսական հարձակման հետևանքով 23 մարդ էր զոհվել։

Leave a Comment