Ինչո՞ւ է անհասանելի հայտարարագրերի ռեեստրի որոնման համակարգը. ԿԿՀ-ի պարզաբանումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։

Աշխատանքների ավարտից անմիջապես հետո համակարգի բնականոն գործունեությունը և հայտարարագրերի ամբողջական հասանելիությունը կվերականգնվի։ Հայցում ենք հանրության ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար։

Leave a Comment