Թուրքիայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովը կլինի դաշինքի պատմության մեջ ամենակարևորը՝ Վաշինգտոնի քննադատության պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ հուլիսին Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպումը, հավանաբար, կլինի ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենակարևոր հանդիպումը։ Որովհետև կան հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն և լուծվեն», – ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք դեռևս ՆԱՏՕ-ի անդամ ենք։ Սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի։ Եվ նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) հստակեցրել է, որ շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից», – ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ռազմական բազաներին ԱՄՆ մուտքի հարցը Եվրոպայում կարևոր տեղ կզբաղեցնի Թուրքիայի հանդիպման ժամանակ», նկատի ունենալով հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովը։ Վաշինգտոնը խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի մի քանի եվրոպական դաշնակիցների գործողությունները Իրանի հետ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ժամանակ։ Այս դաշնակիցները սահմանափակել են ԱՄՆ զինվորականների մուտքը իրենց ռազմական բազաներ։