Այսօրվանից ուժի մեջ են մտնում հայաստանյան գյուղատնտեսական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման հետ կապված նոր սահմանափակումները։ Մասնագետները վստահություն են հայտնում, որ սա Մոսկվայի վերջին նման քայլը չէ, և արժե սպասել նոր ապրանքատեսակների արտահանման արգելքների։ Ո՞ր ապրանքները կարող են հայտնվել սահմանափակումների հաջորդ ցանկում։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ինչպես գիտենք, վերջին այդ որոշումը տարածվեց հայկական սմբուկի, արևածաղկի սերմի, կարտոֆիլի և մրգերի չրերի տեսականու վրա։ Արգելվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցումը դեպի Ռուսաստան։ Պատճառաբանել են ֆիտոսանիտարական նորմերի խախտումով։ Այդ նորմերը տասնամյակներ շարունակ չէին խախտվում կամ չէին հայտնաբերվում, հանկարծ երկու շաբաթվա ընթացքում առանձնացրին ապրանքատեսակների էսպիսի ցանկ, որոնք «խախտում են» ֆիտոսանիտարական նորմերը»,-ասել է Երկանյանը:
Սահմանափակումները տարածվելու են միայն ապրանքների ներմուծմա՞ն վրա, թե՝ այլ բնույթ էլ կարող են կրել: Իսկ ռուսաստանցի սպառողը այդ քայլերից չի՞ տուժում: