Վրաստանի կառավարությունն ԱՄՆ-ին ազդակ է հղել երկկողմ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին և արդեն ստացել է պատասխան, թե ինչ քայլեր են անհրաժեշտ։ Այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ վրացական կողմը որոշակի քայլեր է կատարել, որոնք մատնանշում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը։ Ռուբիոն նշել է, որ իրենք հստակ ներկայացրել են, թե ինչ պետք է արվի և ինչ կպահանջվի դրա համար։
Պետքարտուղարը հավելել է, որ ստացել են որոշակի դրական պատասխաններ, և Վաշինգտոնում հույս ունեն, որ կհաջողվի տեսնել իրավիճակի զարգացման հետագծի փոփոխություն՝ համեմատած այսօրվա իրավիճակի հետ։
