Իմ, հորս, Թաթոյանի ու ընկերների միջոցներով ենք ֆինանսավորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմ, հորս, Թաթոյանի ու ընկերների միջոցներով ենք ֆինանսավորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-զրույցի» այսօրվա հյուրն է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ինքը չի գլխավորում «Միասնության թևեր»-ի ցուցակը՝ Գալստյանն այսպես պատասխանեց.

«Բացարձակ անձնական որոշում չէ. պարզապես կոնսենսուսի և փոխադարձ քննարկումների արդյունքում ես ցուցակի 7-րդ համարն եմ։ Պարոն Թաթոյանը գլխավորում է ցուցակը, նա նաև մեր վարչապետի թեկնածուն է և անկուսակցական է։ Դա մեր թիմային որոշումն է եղել, և մենք գտել ենք, որ այս ձևաչափում մենք ավելի լայն համագործակցության էինք ձգտում և ավելի լայն համագործակցության ենք գնում։ Իսկ հիմա ցուցակում ունենք նաև այլ կուսակցության անդամներ. ինչպես գիտեք՝ «Շանթ Դաշինք» կուսակցության անդամները նույնպես մեր ցուցակում են։ Պարոն Թաթոյանի՝ որպես ոչ կուսակցական գործչի կողմից ցուցակը գլխավորելն ավելի նպատակահարմար և թիմային էր, այն ավելի ընդգրկուն էր դարձնում մեր ցուցակը»։

Գալստյանն անդրադարձավ նաև վերջին օրերին հնչող մի շարք քննադատություններին, թե Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի գործուղված մարդն է.

«Վերջին օրերին շատ կեղտոտ քարոզչություն է իրականացվում, թե Արման Թաթոյանն Ազգային ժողով անցնելու դեպքում իր ձայները տալու է Նիկոլ Փաշինյանին և միանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դա կեղծիք է, սուտ է, AI-ով (արհեստական բանականությամբ) սարքած ինչ-որ տեսանյութ է, բացարձակ կեղծիք։ Սա այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունների կեղտոտ, վատ օգտագործման հերթական դեպքերից է։ ՀՀԿ-ի հետ պաշտոնական որևէ հարաբերություն չունենք, բայց նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, և մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ կադրային առումով, եթե մենք իշխանություն կազմենք և լինենք իշխանություն, պետք է օգտագործենք ՀՀ կադրային ողջ բազան»։

Գալստյանի խոսքով՝ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, բայց երբե՛ք ներկա իշխանության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment