Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը. Հարությունյան

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանումը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը», – շարունակել է Հարությունյանը:

Մրգի արտահանման սուբսիդավորումը, ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավարի, կներկայացվի հաջորդիվ։

«Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում», – գրառումն ամփոփել է Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էր խոստացել, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին: Նույն օրը Փաշինյանը հայտնեց, որ արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, թե որ երկրներ են առաքվել՝ խոստացավ հայտնել դրանց տեղ հասնելուց հետո:

Եվրամիությունից էլ հայտարարեցին, որ կարճ ժամկետում Հայաստանին աջակցությունը մեծացնելու ուղիներ են փնտրում:

Leave a Comment