Անվճար կրթություն, վարկային «սև ցուցակների» վերանայում. ի՞նչ տնտեսական խոստումներ ու հաշվարկներ ունի «Հայաստան» դաշինքը

Այս հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքը նախընտրական ծրագրում ներկայացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական խոստումներ։

Խոստանում է իշխանության գալու դեպքում թեթևացնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ռազմավարական արտադրողների համար սահմանել 0% շահութահարկ և ազատել նրանց ԱԱՀ-ից, ապահովել պետական բուհերում 100% անվճար ուսուցում, սահմանել արդար տոկոսադրույքներ, վերանայել բանկերի «սև ցուցակները», մինչև 15 մլն դրամի նպատակային վարկերն ամբողջությամբ սուբսիդավորել և այլն։

Եվ, ի վերջո, տարեկան 5 միլիոն զբոսաշրջիկի հոսք ապահովել Հայաստան։

Որքանո՞վ են այս խոստումներն իրատեսական, արդյոք կա՞ն հստակ հաշվարկներ, և պետական բյուջեն ի զորո՞ւ է կրել դրանց իրականացման ֆինանսական բեռը։ Այս և այլ հարցերի շուրջ «Հետք»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ինչպես նաև պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանի հետ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment